▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու սեռական հարաբերությունից առաջ չպետք է խմել. 18+

Վերջին Բլոգը գրում է.

Շատ մարդիկ սեքսից առաջ օգտագործում են ալկոհոլ իրենց ուժերի նկատմամբ վստահություն ձեռք բերելու նպատակով, չնայած իրականում սպիրտային խմիչքը բացասաբար է ազդում սեռական կյանքի վրա, հայտնում է healthinfo.ua-ը:

Ալկոհոլի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է մի շարք բացասական հետևանքների՝ լիբիդոյի նվազեցումից մինչև կանանց մոտ օրգազմի հասնելու խնդիրները: Ալկոհոլը նվազեցնում է սեքսուալ զգայունակությունը տղամարդկանց և կանանց մոտ: Հայտնի է, որ սպիրտի մեծ քանակը խանգարում է տղամարդկանց էրեկցիային: Հասարակության մեջ կարծիք կա, որ ալկոհոլը վնասակար է միայն տղամարդկանց համար: Սակայն երկարաժամկետ ալկոհոլի օգտագործումից կանայք դժվարությամբ են հասնում օրգազմի: Այս մասին հայտնել է բրիտանացի կլինիկական հոգեբան և ալկոհոլի գծով մասնագետ դոկտոր Աբիգալ Սենը:

Բացի այդ, ալկոհոլի օգտագործումը տրամադրությունը բարձրացնելու նպատակով ունի ևս մեկ բացասական կողմ. ամեն անգամ այդ նպատակի համար պահանջվում է օգտագործել ավելի շատ խմիչք, որի արդյունքում առաջանում են հոգեբանական կախվածությունը՝ չասելով խրոնիկ սեռական խանգարումների, անպտղության և լյարդի վնասի մասին:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more