▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ որոշ մարդիկ չեն հիշում երազները

Մարդկանց 68%- ը հավատում է, որ երազները կարող են կանխորոշել ապագան, սակայն կան մարդիկ, ովքեր չեն էլ հիշում իրենց երազները: Բոլորն են երազներ տեսնում: Եթե երազները չեք հիշում` մեղավորը Ձեր ուղեղն է, մասնավորապես տեմպորոպարիետալ հատվածը, որն օգնում է վերամշակել ինֆորմացիան: Գիտնականները հայտնաբերել են, որ այս հատվածը զգալի ակտիվ է այն մարդկանց մոտ, ովքեր լավ են հիշում իրենց երազները և հենց այս ակտիվության շնորհիվ է երազը կոդավորվում հիշողության մեջ: Երազները վատ հիշող մարդիկ նաև ավելի քիչ են կենտրոնացած արտաքին ազդակների վրա, քան լավ հիշողները: Պարզվել է՝ երազները հիշող մարդիկ նաև հաճախ են արթնանում գիշերվա ընթացքում հնարավոր է այն պատճառով, որ նրանց ուղեղն ավելի զգայուն է ձայնային ազդակների հանդեպ ինչպես արթուն , այնպես էլ քնած վիճակում: Ըստ Լլիոնի համալսարանի գտնականներից մեկի , ավելի հավանական է, որ մարդը կհիշի երազը եթե երազից անմիջապես հետո արթնանա: Պատճառն այն է, որ արթուն ուղեղը կարող է վերամշակել նոր ինֆորմացիան (քնած ուղեղը չի կարող) և պահպանել երազի մասին հիշողությունը:

Doctors.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more