▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու ոչ ոք չի խոսում իմ երկրին աջակցություն ցույց տալու մասին...Արփինե Հովհաննիսյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ խորհրդարանական պատվիարության անդամ Արփինե Հովհաննիսյանի  ելույթը ԵԽԽՎ-ում Իսլամական պետության գործողությունների արդյունքում առաջացած հետևանքների վերաբերյալ զեկույցի շուրջ:

 

Հարգելի՛ գործընկերներ,


Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողին այս հարցը բարձրացնելու և մեր ուշադրությունը սիրիացի փախստականների շուրջ առաջացած իրավիճակի վրա սևեռելու համար:
Այս օրերին՝ հատկապես Լիբիայից դեպի իտալական ափեր ուղևորվող նավերի ողբերգական խորտակումից հետո, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի փախստականների և ներգաղթյալների հարցը դարձել է թեժ քննարկումների առարկա: Կոչ է արվում ապաստան տրամադրել բոլոր ներգաղթյալներին և փախստականներին, բայց նաև հնչում են կոչեր կանխարգելիչ միջոցները ուժեղացնելու վերաբերյալ: Թեև երկու մոտեցումներն էլ վիճահարույց են, այնուամենայնիվ, երկրորդը պահանջում է ավելի մեծ ուշադրություն: Մենք արևմոտքում մտածել ենք, որ մարդասիրական ճգնաժամերի ժամանակ գործում ենք ամենամարդասիրական եղանակով՝ անտեսելով հարցի թաքնված կողմը. ոչ բոլոր փախստականներն են վայրագությունների զոհ և մեր ափերում ապաստան փնտրող փախստականներից ոչ բոլորն են մտադիր ընդունել մեր արժեքները և ինտեգրվել մեր հասարակություններին:
Նախևառաջ մենք չպետք է ենթադրենք, որ պատերազմական գոտուց եկող և Եվրոպայում ապաստան հայցող ցանկացած անձ անմեղ զոհ է:
Ինչպես անցած շաբաթ ընդգծել է <<Արտաքին քաղաքականություն>> ամսագիրը, իտալական իշխանությունները վարվում են ծայրահեղ անհետևողական՝ թույլատրելով Լիբիայից եկող փախստականներին շարժվել հյուսիս կամ մուտք գործել երկիր առանց ստուգումների, գրանցման կամ անվտանգության ցանկացած այլ ընթացակարգերի: Ինչպես նշում է պարբերականը, ապաստան հայցողներից շատերը կարող են լինել կամ իրականում կրոնական մոլեռանդներ են կամ նույնիսկ հնարավոր կամ ակտիվ ահաբեկիչներ, որոնք մտադիր են տեղափոխվել և հաստատվել Եվրոպայում: Նույն պարբերականի ներկացրած հաշվարկների համաձայն՝ շատ ջիհադիստներ այստեղ ՝Եվրոպայում, հաստատվել են նույն ուղիներով՝ Լիբիա, Թուրքիա և այլն:
Շվեդիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան և Ֆրանսիան երկրներ են, որոնq ընդունում են հազարավոր փախստականներ՝ մտածելով, որ գործում են մարդասիրաբար, սակայն չեն էլ կասկածում են, որ մտնում են վտանգավոր խաղի մեջ:
Ի հակադրումն, Հայաստանը՝ բարդ տնտեսական իրավիճակում գտնվող փոքր պետությունը, ընդունել է ավելի քան 10 հազար սիրիացի փախստականներ՝ մեծամասամբ քրիստոնյաներ, որոնք կորցրել են ամեն ինչ` Հալեպից մինչև Իդլիբ, Քեսաբից մինչև Դեր Զոր Իսլամական պետության գործողությունների հետևանքով: Հայստանը նաև բացել է իր դռները Իրաքում շարունակվող եզդիների ցեղասպանության զոհերի համար: Սակայն ոչ ոք չի խոսում իմ երկրին աջակցություն ցույց տալու մասին, որպեսզի այն կարողանա հաղթահարել այն իրական փախստականների հոսքի հետևանքով առաջացած խնդիրները, որոնք Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Քաթարի կողմից Միջագետքի բնիկների դեմ իրականացվող ցեղասպան պատերազմի զոհերն են:
Եթե մենք մտահոգված են սիրիացի փախստականների ճակատագրով, պետք է պահանջեք Թորքիային նման երկրներին, որոնց միջամտողական և կործանարար քաղաքականությունն է առաջին հերթին առաջացրել այս ներհոսքը, վերցնել պատասխանատվություն և հյուընկալել իրենց եղբայրական սունի փախստականներին:
Կարծում եմ մեզ անհրաժեշտ է փախստականների վերաբերյալ ավելի հավասարակշռված քաղաքականություն: Եվրոպան չպետք է ընդունի Միջին Արևելքի բոլոր փախստականներին ամբողջ ծավալով և առանց վերահսկողության, անհրաժեշտ է մասնագիտորեն սահմանել բարձր նշաձող բոլորի համար: Եվրոպայում սիրիացի փախստականների գոյություն ունեցող քանակը և երբեք չվերջացող հոսքը իրական սպառնալիք են, որը մենք ի վիճակ չենք վերահսկել: Փախստականների չտարբերակված համայնքների ծովում հնարավոր կասկածյալների վերահակողությունը անիրագործելի խնդիր է: Ապագա մշակույթային ինտերգրման հարցը ևս պետք է հաշվի առնել: Մարդասիրության Եվրոպական արժեքների հիման վրա բոլոր փախստականների չվերահսկված և հապճեպ հյուրընկալումը սպառնալիք է այդ արժեքների և հենց մարդկության համար ինքնին:


Շնորհակալություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more