▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Նիկոլենք պարտվեցին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Արամ Դանիելյանը լինի ՀԱԿ-ից, ՀՀԿ-ից, թե ՔՊ-ից կապ չունի: Նրա աշխատանքը Հրազդան քաղաքում ակնհայտ վատն է, դա ասում եմ այն փաստով որը տեսել եմ՝ ջրափոսեր, չաշխատող վերելակներ: Ես ամենաշատը կցանկանայի, որ Սասուն Միքաելյանը դառնար քաղաքապետ, նախ դա կնշանակեր, որ լավ աշխատանքի արդյունքում ընդդիմությունը կարող է ընտրություններում հաղթել, երկրորդ գործի մեջ կտեսնեինք Նիկոլին ու իրա թիմին:

Պետք է փաստենք, որ Նիկոլի ու Սասունի թիմը վերջին շրջանի ընդդիմադիրների նման ձեռքերը չէր ծալել ու նստել, որ խաղողն ընկնի բերանը: Նրանք քրտնաջան աշխատեցին, բայց ունենք այն ինչ ունենք: Նիկոլը նշեց, որ իրենք հաղթել են, որովհետև ոչ մի քվե, որը իրենց են տվել չեն կորցրել, պայքարել պահել են:Պատրաստվել էին ամեն կերպ ու իրենց ողջ պոտնցիալն էին ներդրել: Նույնիսկ պատրաստվել էին լույսերը գնալու դեմ, լապտտերով գլխարկ ունեին: Ճիշտ է նրանց օլայն ծրագիրը թերացավ, բայց լավ գաղափար է:

Այդ դեպքում ինչո՞ւ Նիկոլենք պարտվեցին:Նախ ուրեմն ունեցել են թերացումներ, որոնք մենք չենք տեսել: երկրորդ Խոսվում է ընտրակաշառքի մասին ու եթե հրազդանցին 14 տարի տեսել է գործող քաղաքապետի վատ աշխատանքն ու գնացել ընտրել է և իրեն 5000 դրամն է ձեռք տալիս, ոչ թե լավ փողոցը, այս դեպքում բոլորն անզոր են: Դա լավ կամ վատ վիճակից չի, դա քաղաքացիական ցած ինքնագիտակցության արդյունք է: Խոսվում է ընտրակաշառքի մասին ու բոլորը ենթադրությունների ու կասկածների մակարդակում , ոչ թե ավտոբուսն էր պետք նկարել, այլ ավտոբուսի մեջինին ընտրելուց, ոչ թե պետք է խոսել կաշառքի մասին, այլ միջոցներ ձեռնարկել դա փաստերով ցույց տալու համար:

Ոնց պետք է փստ հավաքել՝ պարզ: Գտնում ես 10 հրազդանցի, ովքեր պատրաստ են իրենց վրա ունենալ թաքնված տեսախցիկներ ու պատրաստ են գնալ այդ պրոցեսը տեսանկարահանել: Մի խոսքով, ջուր ծեծելու տեղը գործ պետք է արվի ու եթե քննադատության եք հանդիպում, մի սկսեք դրան պատասխանել, ընդունեք ու անցեք առաջ: Նիկոլենք աշխատեցին, կանեն հետևություններ, ու հաջորդ անգամ հույս ունենամ կկարողանան քաղաքացիներին բացատրել, որ տաս հարկ ոտքով բարձրանալը վատ է:

Հ.Գ. Հրազդանցիներ ընտրել եք, դե ստիպեք, որ աշխատի, չի աշխատի ստիպեք, որ լքի պաշտոնը, իրա 5000-ները հետ տալով:

Էդգար Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more