▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞ւ մինչև այժմ իրավապահների աչքից շարունակում է «վրիպած» մնալ երրորդ ներգրավված անձը»

Տվյալների վերլուծաբան Սամվել Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մանկապիղծներին մեղադրանք է առաջադրվել, բայց դեռ օդի մեջ կախված է մնում գլխավոր հարցը՝ իսկ ինչո՞ւ մինչև այժմ իրավապահների աչքից շարունակում է «վրիպած» մնալ երրորդ ներգրավված անձը։
Ինձ մոտ արդեն սկսում են շատ լուրջ կասկածներ ձևավորվել, որ սրանք մի մեծ հանցավոր շղթայի պեշկաներ են՝ ծառայող խոշոր «շիշկաների»։
Այլապես, ինչո՞ւ պիտի գործը ծածկադմբոց արվեր այսքան երկար ժամանակ ու ինչո՞ւ պիտի երրորդ անձը դեռ ազատության մեջ լիներ։
Միգուցե երրորդ անձը հենց կապող օղա՞կն է այս պեշկաների ու հովանավորների միջև։
Ամեն դեպքում, մենք պետք է թույլ չտանք այս դեպքը ծածկադմբոց անեն ու պիտի հետամուտ լինենք ՈՂՋ ճշմարտության բացահայտմանն ու ԲՈԼՈՐ մեղավորների պատժին՝ անկախ նրանց կալիբրից»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more