«Ինչո՞ւ Հայաստանը նման դիրքորոշում որդեգրեց։ Հավանաբար, մեզ մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է, չի կարելի դրանից փախչել». Լուկաշենկո
Եթե ինչ-որ բան տեղի է ունենում, չի կարող մեղավոր լինել միայն մի կողմը, Եվրասիական գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Հայկական պատվիրակությունը չի ժամանել Մինսկ ԵԱՏՄ գագաթնաժողովին, այլ մասնակցում Է տեսակապի ձևաչափով։
***
ԵԱՏՄ այլ երկրների հետ ընդհանուր սահմաններ չունեցող Հայաստանի համար հատկապես կարևոր են մաքսային ոլորտում թվայնացումը, լոգիստիկ և սահմանամերձ ենթակառուցվածքների արդիականացումը: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին իր ելույթի ժամանակ, որին նա մասնացել էր տեսակապով: «Հայաստանի Հանրապետությունը թվային ոլորտի զարգացումը դիտարկում է որպես կայուն զարգացման առանցքային ուղղություններից մեկը: Համոզված ենք, որ հենց թվայնացումն է նոր հնարավորություններ բացում տնտեսության, պետական կառավարման համակարգի և սոցիալական ոլորտի համար,- նշել է Փաշինյանը՝ ընդգծելով հատկապես մաքսային ոլորտում թվայնացման կարևոր նշանակությունը: |