2018 թվականի մարտի 2-ին Ազգային Ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանն այսօր Աժ հատուկ նիստի ժամանակ ստանձնեց ՀՀ նախագահի պարտականությունները:
Երդման արարողությունից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը հույս հայնտեց, որ Արմեն Սարգսյանը կկարողանա իր ունակությունները ծառայեցնել հօգուտ Հայաստանի:
Հարցին՝ ինչո՞ւ այս արարողությանը չի մասնակցում Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ չգիտի.
-Խնդիր չկա, արտասովոր բան չկա,-նշեց նա:
Ինչ վերաբերում է վարչապետի հարցին, պատգամավորն ասաց, թե ծրագիրը կա, մնում է ով որ լինի՝ իրագործի այն:
Անդրադառնալով իշխանափոխության խնդրին՝ Նապոլեոն Ազիզյանն ասաց, որ որ դրա ժամանակը չէ:
-Երկար ժամանակ է պետք, որ կրիտիկական մասսան հավաքվի: Այնպես չէ, որ ով, երբ ուզի՝ ժողովրդին պետք է հավաքի ու ասի՝ իշխանությո՛ւն, գնա: Իրավիճակ պետք է ստեղծվի: