▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ երեկ ժամը 00:00-ին չհնչեց ՀՀ օրհներգը. Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել է.

«Մի փոքր շեղեմ Բրեգովիչի երաժշտությունից ազդված իմ համաքաղացիներին մի պարզ հարցով։
     Հանկարծ ոչ ոքի մտքով չանցնի, որ «ձվի մեջ մազ եմ» փնտրում, բայց հազար ներողություն ժողովուրդ ջան, ինչո՞ւ երեկ ժամը 00:00 չհնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը։Հիշեցնեմ , որ այս պահանջը հստակ ամրագրված է օրենքով։


     Հհմմ...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
     Օ Ր Ե Ն Ք Ը
     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ

Հոդված 4.
     Հայաստանի Հանրապետության...
     1. Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռարձակվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ...
     ...գ) Ամանորի գիշերը` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո:
     Հայաստանի Հանրապետության օրհներգի նկատմամբ խորին հարգանքը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է:

Հոդված 9. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում
     Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով»:

Հիշեցնենք, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի Ամանորի ուղերձը ՀՀ վարչապետը հղեց ուղիղ հեռարձակմամբ ու Հանրապետության հրապարակից:

Նախ Հանրային հեռոըստաընկերությամբ եթեր հեռարձակվեց Հանրապետության նախագահի ուղերձը, այնուհետև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Ամանորի ուղերձը,  ինչին հաջորդեց ուղիղ հեռարձակումը Հանրապետության հրապարակից:

Կառավարության շենքից դեպի Հրապարակ վարչապետին ուղեկցում էին տիկինն ու երեք դուստրերը: Վարապետի ելույթից անմիջապես հետո հնչեցին Հրապարակի ժամացույցի զարկերն ու Կամո Սեյրանյանի ելույթը՝ Հայաստանի հանրապետության օրհներգի փոխարեն: Այս տարի Հանրապետության օրհներգը չի հնչել:

Ամանորի գիշերը՝ Հրապարակի ժամացույցի զարկերից հետո ՀՀ պետական օրհներգը հնչեցնելը, սակայն, ամրագրված է «ՀՀ Օրհներգի մասին» օրենքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more