▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ ենք մենք բոլորս դառնում ամերիկացի

Ամերիկյան կինոյի ամենուրեք ճնշող ազդեցության հետևանքով տարբեր երկրների երիտասարդությունը յուրացնում է Հյուսիսային Ամերիկայի մարմնի շարժումների լեզուն: 
Օրինակ, 60-ական թթ. ավստրալացիները մաքուր բրիտանական էին գնահատում երկու բարձրացված մատները որպես վիրավորանք: Ժամանակակից ավստրալացի դեռահասները մեկնաբանում են այդ ժեստը որպես երկու թվանշան: Վիրավորանքը այժմ համարվում է բարձրացված միջնամատը, այսինքն` մաքուր ամերիկյան ժեստը:
Երկրների մեծամասնությունում օղակը (մատների) այժմ նշանակում է "ok", անգամ եթե ի սկզբանե այդպիսի ժեստը ունեցել է միանգամայն այլ նշանակություն: Տարբեր երկրների երեխաները դնում են բեյսբոլկաներ` հետ պտտեցնելով հովարը:

Ամերիկյան հեռուստատեսությունը համարվում է ազգային առանձնահատկությունների աստիճանաբար վերացման հիմնական պատճառը:

«Տուալետ» (toilet) բառը աստիճանաբար անհետանում է անգլերեն լեզվից, քանի որ հյուսիսամերիկացիները, անտառահատները և պիոներները (սակրավոր զինվոր) ամաչում են դա օգտագործել:
Հյուսիսային Ամերիկայում ընդունված է տուալետն անվանել «Վաննայի Սենյակ» (bathroom): Արդյունքում ամերիկացուն կարող է ցույց տան իսկական եվրոպական վաննա, որտեղ չկա կոնքաման: Երբեմն ամերիկացիները տուալետին անվանում են «Հանգստի Սենյակ» (rest room) և շատ են զարմանում, երբ նրանց բերում են սենյակ, որտեղ դրված են բազմոցներ և բազկաթոռներ: Անգլիայում «Տուալետի Սենյակում» (powder room) միշտ կա հայելի և լվացարանակոնք:
Մանկապարտեզներում տուալետներն անվանում են «Սենյակներ Փոքրիկ Աղջիկների Համար» (little girls room), իսկ եվրոպական ճանապարհներին - «Հարմարավետ Զոնաներ» (comfort stations):

 

Սարգիս Նազարյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more