▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են քաղաքացիները հոսանքի գումարն ավել վճարում.Պատճառները հայտնի են

«Էլեկտրոնային երկսակագնային հաշվիչները շեղումով են աշխատում.դրանք կարող են սկսվել մի քանի րոպեից ու հասնել մի քանի ժամի: Սա մասսսայական բնույթ է կրում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ  Կարեն Չիլինգարյանը:

Նրա խոսքով՝ սպառողներն իրենց իրավունքները պաշտպանելու համար կարող են վերահաշվարկ անելու պահանջով դիմել «ՀԷՑ»-ին:

Կարեն Չիլինգարյանը  առանձնացրեց խախտման ևս մեկ կետ.

«Աուդիտից հետո  պարզվեց, որ հաշվարկները ստույգ են և խախտում չկա, այդ իսկ պատճառով հոկտեմբերի մեկից նոր սակագին սահմանվեց: Կառավարության որոշումով մինչև 250 կվտ/ժ-ն վճարվում է հին սակագնով, իսկ, եթե 1 կվտ ավելացավ, ապա ամբողջը նոր սակագնով է վճարվելու: Շատ սպառողներ սա չէին հասկացել ու խնդիրներ առաջացան»,-նշեց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահը:

                                                                                                          

 Անի Կարապետյան                                                                                                                      

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more