Հասարակական-քաղաքական գործիչ, գրականագետ Անուշ Սեդրակյանը համեմատականներ է անցկացրել հայ և հրեա ժողովուրդների միջև՝ գրելով․
«Ոչ մեկը չի կարող ժխտել,որ մենք և հրեաները գտնվում ենք համանման պատմական և աշխարհաքաղաքական համատեքստում։
Բայց չգիտես ինչու հրեաները միշտ հաղթող են, իսկ մենք`պարտվող։
Համապատասխանաբար ուզում մի կեսկատակ ֊կեսլուրջ հարցադրումներ առաջ քաշել։
1․ Գետտոյում մնալը որ լավ բան լիներ,հենա հրեաները կանեին։
2․ Ռուսաստանից զենք առնելը որ լավ բան լինել,հենա հրեաները կառնեին։
3․ Բանակը կազմաքանդելը որ լավ բան լիներ,հենա հրեաները կանեին։
4․ Պաղեստինցի փախստականներին երկիր թողնելը որ լավ բան լիներ,հենա հրեաները կանեին։
5․ Ազգայնական թեզերից հրաժարվելը որ լավ բան լիներ,հենա հրեաները կանեին։
6․ Սեփակական կրոնը և մշակույթը գետնին հավասարացնեմը որ լավ բան լիներ,հենա հրեաները կանեին։
Հուսով եմ չեք ժխտի նաև ,որ ամենուրեք խոսում եք այն մասին,որ հրեաները միայն սեփական օգուտն են հետսպնդում և բոլոր մեթոդներով հասնում են իրենց ուզածին։
Սիրելի իմ հայ, պարզապես դարձիր հրեա ինքդ քեզ համար, որ մի օր նույնը քո մասին գրեն ։
Գոնե էս մեկը գրեն...
Դավաճան լինելը որ լավ բան լինեեր....»։
Դիտեք նաև՝