Ինչպես արդեն ահազանգել էինք, երեկ երեկոյան 18.00-ից սկսած, Գյումրիի ՑԱՅԳ մարզային հեռուստաընկերությունը դարձավ անհասանեռլի և փաստացի կերպով զրկվեց եթերից: Թե ինչն է այս անհասկանալի քայլի նպատակը դեռ կպարզվի անշուշտ, սակայն այժմ արդեն կարելի է որոշ եզրակացություններ անել, թե սա մասնագիտական անփույթ քայլ է, թե չարամիտ դիտավորություն:
Հիշեցնենք, որ Գյումրիի Ցայգը այս տարի հունվարին Ավետիսյանների ընտանիքի սպանդի օրն ու հաջորդող ամբողջ ժամանակաշրջանում ոչ միայն բարեխղճորեն լուսաբանեց Գյումրին ու ողջ Հայաստանը ցնցած այս սահմռկեցուցիչ իրադարձությունը, այլ նաև եղավ հիմնական լրատվական աղբյուրը ինչպես համացանցային հազարավոր օգտատերերի համար, այլ նաև հայաստանյան ու օտարերկրյա հեռուստաընկերությունների համար, որպես տեղում գործող հավաստի ու անաչառ լրատվամիջոցի:
Ու հիմա երբ առջևում Պերմյակովի դատավարությունն է, Հայաստանի Հեռուստատեսային ու Ռադիո հաղորդիչ ցանցը Գյումրիում իրականացնում է փաստացի ապօրինի քայլ Գյումրիում և Շիրակի մարզում մրցութային գործընթացի արդյունքում 28-րդ հաճախականության լիցենզավորված իրավատեր Ցայգի հաճախականությամբ շահագործելոբվ Ամասիայի թվային հաղորդակը:
Դեռևս պետք է պարզ դառնա, թե ինչպես է ստացվել, որ Հեռուստատեսության ու Ռադիոյի ազգային հանձնաժողովի տրամադրած լիցենզիան անտեսվում է ՀՌՀՑ-ի կողմից: Միաժամանակ պետք է պարզ դառնա նաև այն, թե ինչ բարոյական վնաս է հասվցում գյումրեցի ու շիրակցի հեռուստադիտողին, ովքեր այսօր 90 տոկոսով չունեն հնարավորություն թվային ազդանշանով հեռուստատեսություն շահագործելու: Միաժամանակ պետք է նաև կատարված արարքին հստակ իրավական գնահատական տրվի ինչպես ՀՌՀՑ-ի այնպես էլ ՀՌԱՀ կողմից քանի որ սույն քայլով ոտնահարվում է մարդու և քաղաքացու տեղեկատվություն ստանալու ազատության հիմնարարա իրավունքը` ամրագրված ինչպես ՀՀ Սահմանադրությամբ ու պետական օրենդրությամբ, այնպես էլ միջազգային իրավունքով:
Եվ քանի որ տեղի է ունեցել մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքի խախտում, ճիշտ կլինի որպեսզի ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների երաշխավորըէ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անձամբ կամ իր գրասենյակի միջոցով համապատասխան ընթացք տա այս քայլի չեղարկմանն ու գյումրեցիների ու շիրակցիների սահմանադրորեն ու միջազգայնորեն ամրագրված իրավունքների վեականգմանը: