Արդեն տեղեկացրել ենք, որ համացանցում մեծ աղմուկ ու դժգոհություն է առաջացրել երգչուհի Սևդալիզայի առաջիկա այցը Հայաստան, որ մասնակցելու է Կոկա-կոլայի հայաստանյան մասնաճյուղի կազմակերպած միջոցառմանը։
Օպերային երգչուհի, սոպրանո Իրինա Զաքյանն այդ առիթով գրել է․ «Ովքեր ծաղրում և անարգում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին և իմ հայ ժողովրդի հավատքը, գիտակցված կամ անգիտակից, պետք է տեղ չգտնեն մեր երկրում և չար օրինակ ծառայեն, անհրաժեշտ է կանգնեցնել այս դիվահարի մուտքը, առանց այն էլ խոցված և վիրավոր Հայաստանում.... ԵՎ մի տանիր Զմեզ ի փորձություն , այլ փրկեա զմեզ ի չարէ. Ամեն․․․»։
Այս առիթով գրառում կա նաև Սրբազան Հայաստան ֆեյսբուքյան էջում, որին կարող եք ծանոթանալ ստորև․
Կարճ մեջբերում գրառումից․ «Իրանի ադրբեջանական արմատներ ունեցող այս երգչուհին մոտ մեկ ամիս առաջ թողարկել է մի սրբապիղծ տեսահոլովակ, որտեղ անարգում ու պղծում է խաչը, ծաղրում մեր Փրկչին, այլասերված տեսարաններ բեմադրում ավետարանական դրվագներով: Այս սատանիստական շաբաշի հեղինակը ինչու՞ է հրավիրվել Հայաստան: Չէ՞ որ այս սրբապիղծը բացահայտորեն ծաղրում է քրիստոնեական արժեքները և վիրավարում քրիստոնյաների կրոնական զգացմունքները»: