▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է ռուս զինծառայողը փորձել մտնել գյումրեցի ընտանիքի բնակարան. նոր մանրամասներ

Արդեն հայտնել ենք, որ երեկ գիշեր, ժամը 24։00-ի սահմաններում զինվորական հագուստով, ազգությամբ ռուս ինչ-որ զինծառայող փորձել է ներխուժել Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակ 13 շենքի 116 բնակարան՝ Երանոսյանների տուն:

Asekose.am-ին դեպքի հետ կապված որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Ըստ զինվորի բացատրության՝ նա շփոթել է շենքը: Նախքան վերոնշյալ բնակարան գնալը զինծառայողը, խնջույքի է մասնակցել այդ թաղամասում: Նա բավականին շատ ոգելից խմիչք է օգտագործած եղել: Զինծառայողը ցանկացել է վերադառնալ զորամաս, սակայն նրան տաքսի չի հանդիպել և նա որոշել է հետ գնալ ու շարունակել մասնակցել խնջույքին: Սակայն շփոթմամբ գնացել է ուրիշի տուն:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ ահազանգ ստացվել է, հանգամանքները պարզվում են:

Տեսանյութը՝ tsayg.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more