▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է Ռոբերտ Ամիրխանյանն աբիժնիկ Վեհափառից

168.am-ը գրում է, որ մի պատմության մասին է տեղեկացել,  որը գուցե  Ամենայն Հայոց կաթողիկոսից Ամիրխանյանի նեղվածության կամ ռուսերեն ասած՝ աբիժնիկության պատճառն է:

Պարզվում է, որ տարիներ առաջ Ռոբերտ Ամիրխանյանը «Հայր Մեր»-ի իր տարբերակն է գրել, ներկայացրել կատարող երաժիշտների:Չստանալով երաժիշտների հավանությունը, հայտարարել է, որ նրանք չեն հասկանում իր «հանճարեղ» ստեղծագործությունը, և դիմել է Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Երբ Վեհափառը հոգևոր դասի ներկայությամբ լսել է ամիրխանյանական «Հայր Մեր»-ը՝ գունատվել է: Ամիրխանյանին չնեղացնելու համար շատ զուսպ է արտահայտվել նրա ստեղծագործության վերաբերյալ, բայց նաև նշել է. «Եթե Ձեր «Հայր Մեր»-ը կատարվի եկեղեցում` մենք կկորցնենք մեր վերջին հավատացյալներին»:

Փաստորեն, Ամիրխանյանը չի մարսել այս դրվագը, և հիմա, երբ Փաշինյանն ու իր ոհմակը թիրախավորել են Ամենայն Հայոց կաթողիկոսին, իրենց մտավորական համարող ամիրխանյանները նման կերպ են արձագանքում՝ ելնելով մանր քինախնդրությունից:

Կայքը նաև գրում է, որ ավելի վաղ, Ռոբերտ Ամիրխանյանն օրերս իրենց հետ զրույցում  Ամենայն Հայոց կաթողիկոսի վերաբերյալ Փաշինյանի զառանցանքները համարել էր կյանքի հարց՝ նշելով, որ Վեհափառը պետք է պատասխանի՝ երեխա ունի՞, թե՞ ոչ:

«Սա կյանքի հարց է, կյանքին ու մարդուն ուղղված հարց է՝ պատասխանի՛ր, երեխա ունե՞ս, ընտանիք ունե՞ս, եթե ունես, խախտել ես քո դավանանքը, սկզբունքները, ընդունիր դա, ի՞նչ է նշանակում չընդունել դա։ Ի՞նչ է, այդքան անվիճելի է ինքը՝ որպես բարձրագույն եկեղեցական գործիչ, ո՛չ, անվիճելի չէ։ Ես սպասում եմ, որ կաթողիկոսն իր հարցի պատասխանը կտա՝ անկախ նրանից, թե դա որքանով էր հիմա տեղին։ Բայց հարց է ծագել, խոստովանիր քո ազնվության աստիճանը։ Եթե դու հանրության հավատացյալ զանգվածին տանում ես դեպի Աստված և դու ճանապարհին սուտ ես խոսում, թաքցնում ես քո արածները, ուրեմն՝ պետք է պատասխան տաս դրա համար։

Ես սպասում եմ, որ նա կկողմնորոշվի ու կասի՝ հարցի պատասխանը հետևյալն է։ Ինձ մեկը հարցնի՝ դու քո երաժշտությունն ինչպե՞ս ես գրում, ազնի՞վ ես եղել, թե՞ այստեղից ու այնտեղից թռցրել ես, ես պետք է թաքցնե՞մ ամեն ինչ, պարզ կասեմ, որ իմ ամբողջ երաժշտական նյութը ծնվել է ազնիվ հիացումի վրա, ես ոչինչ չեմ սարքել, դրա համար էլ նրանք ապրում են»,-ասել է Ամիրխանյանը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more