▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է պետք պայթեցնել ռումբեր, վառել կրակներ, որոնց համար ամեն անգամ մեզ հազարավոր եվրո գումար են տուգանում. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Բոլորս սիրում ենք քննադատել մեկս մյուսին, և շատ հաճախ քննադատում ենք նաև մեր ֆուտբոլը: Բայց կան բաներ, որ ես, օրինակ, չեմ հասկանում, ինչո՞ւ են մեր երկրպագուները, հայրենասեր երկրպագուներն անում բաներ, որոնք վնասում են բոլորիս: Օրինակ՝ ինչի՞ համար է պետք անել բաներ, որի համար Հայաստանի ֆեդերացիան պետք է գումար վճարի՝ որպես տուգանք, ինչո՞ւ է պետք պայթեցնել ռումբեր, վառել կրակներ, որոնց համար ամեն անգամ մեզ հազարավոր եվրո գումար են տուգանում:

Լավ, ինչի՞ համար է պետք Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ, երբ 0-5 հաշվով պարտվում ենք, 63-րդ րոպեն է, մեր ֆուտբոլիստը դժվարությամբ հարձակման է գնում, հենց իր ականջի տակ այնպիսի ուժգին պայթյուն հնչեցնել, որ 15 000 մարդ վեր թռնի ամբողջ մարզադաշտում: Սա ի՞նչ է էլի.. Սա լավ մշակույթ չէ, սա լավ երկրպագելու ձև չէ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more