▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է մարզիչը Ռանոսին հեռացրել Հայաստանի հավաքականից

Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի ազգային հավաքականը մարտի 23-ին կմրցի Վրաստանի թիմի հետ։

Այսօր կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Վան՛տ Սխիպի նախախաղային ասուլիսը, որի սկզբում հոլանդացի մասնագետը հանդես է եկել հայտարարությամբ։ 

«Այսօր Հրանտ Լեոն Ռանոսը հարցրել է ինձ՝ խաղալու է հիմնական կազմում, թե՞ ոչ։ Ես  ասել եմ, որ հավանաբար՝ ոչ։ Ռանոսը ասել է, որ ցանկանում է խաղալ հիմնական կազմում, կամ չի լինի թիմում։ Ես որոշում եմ կայացրել, որ նա չի լինի թիմում։ Չի կարող լինել այնպիսի ֆուտբոլիստ, որը իրեն վեր դասի թիմային շահերից։ Իմ կարիերայի ընթացքում այդպիսի դեպք չի եղել, որ ինչ-որ ֆուտբոլիստ մոտենա ինձ ու նման հայտարարություն անի։ Ես ցանկացա սա ներկայացնել հիմա, որպեսզի այս տեղեկատվությունը լինի մեր կողմից»,-ասել է Սխիպը։ 

Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանի հավաքականը պարտվել է 0։3 հաշվով։ 

Պատասխան խաղը կկայանա մարտի 23-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 18։00-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more