Shamshyan.com-ը գրում է.
Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, Ալագյազից բեռնատար մեքենաներով ձյուն է բերում: Այս տեղեկությունը կայքի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ ինքը` Հակոբ Հակոբյանը եւ մանրամասնեց, թե ինչու:
Նա նշեց, որ «Զվարթնոց» ռեստորանի ամառային հատվածում ցանկանում են ձյան բուրգ պատրաստել, ինչի համար էլ մեքենաներով ձյուն են բերում Ալագյազից. «Ամեն մարդ հնարավորություն չունի ամառվա շոգին հասնել Ալագյազ կամ այնտեղից ձյուն բերել: Հետեւաբար, ցանկանում ենք մեր ռեստորանի հաճախորդների համար հետաքրքիր եւ էքսկլյուզիվ պայմաններ ապահովել, որ երբ ամառվա շոգին համենան մեզ մոտ` ձյունով բուրգ պատրաստված լինի, որի մեջ կարող են թե' խմիչք, ձմերուկ, թե' այլ մրգեր դնեն, որ սառը վիճակում ուտեն խմեն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում