Արա Աբրահամյանի ծննդավայրը ծիծաղի առարկայի վերածած հարգարժան քաղաքամայրցիներ և այլք. պարնայք և պատանեկայք, տիկնայք և աղջիկ-պարոնայք.
Արա Աբրահամյանը Մալիշկայից Երևան է տեղափոխվել պատանի հասակում: Ապրել, աշխատել և որպես քաղաքացի ձևավորվել է երևանյան բարքերի, սկզբունքների և արժեքների անմիջական ազդեցության ներքո: Գյուղում ապրած մանկապատանեկան տարիքում չի առանձնացել ոչ քաղաքական և ոչ էլ ձեր սիրած քաղաքագիտական հակումներով: Նախադպրոցական, այնուհետև՝ նաև դպրոցական տարիներին սեփական բանկ և նույնիսկ բանկային հաշիվ չի ունեցել, դրամ կուտակելու մոլուցքով տարված չի եղել, ասել-խոսել-ուրախացել, կերել-խմել-մեծացել է իր հասակակիցների հետ նույն սոցիալական խավի ընտանիքը ներկայացնող երեխայի կարգավիճակով:
Հարգելի քաղաքամայրի բարձր զարգացում ապրած և վերջին երկու օրը «Մալիշկա» տեղանունը ածական դարձրած հոգևոր-մշակութային ծաղկաբույլ, եթե Աբրահամյան Արայի աշխարհահայացքի, դավանած արժեհամակարգի և այլնի մասին բողոքներ ունեք՝ հավաքվեք ի մի, փորձեք գտնել դրանց արմատները քաղաքային բարքերի ու առաջնայնությունների դաշտում:
Մալիշկան ձեզ է փոխանցել ուշիմ, ընկերասեր, բարեկամասեր մի պատանու: Այսօր էլ ճանաչում և գնահատում է նրան որպես այդ բարեմասնությունները կրողի: Ոչ ավել:
Ձեր թվարկածները - ձեռքբերովի են, որոնցով, նա, եթե հավատանք ձեր գրավոր հավաստումներին, եթե դրանք Արայիկի մոտ իրոք առկա են՝ վարակվել է ձեր քաղաքում ապրած տարիներին, հրապուրվելով միգուցե մալիշկեցու համար օտար և մալիշկեցուն անհարիր որոշակի ախտով:
Այնպես որ, մեծարգո տիկնայք և պարոնայք, պատանիներ և աղջիկ-պարոններ, թույլ տվեք տրամաբանական հարց ուղղել ձեզ, մեկ անգամ ևս հիմք ընդունելով ձեր կատարած բազում գրավոր հավաստումները. «Ինչո՞ւ է ձեր քաղաքը մեր անբասիր պատանու հոգին նման կերպ արատավորել»:
Ու մի հարց էլ. ի՞նչ են ծխում ձեր քաղաքում նախապես, երբ պատրաստվում են ինչ-ինչ նկատառումներով իրենց համակրանքը չշահած անձի ծննդավայրը վերածել էժան, անդուր, անտաղանդ ու անհամ ծաղրի օբյեկտի…
«Ինչո՞ւ է ձեր քաղաքը մեր անբասիր պատանու հոգին նման կերպ արատավորել»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more