▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է այս ապաշնորհ իշխանությանը թվում, որ բյուջե ասածը ժողովրդի հետ կապ չունի...

ԺԱՆԳՈՏ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ
Գիտե՞ք ինչու է այս ապաշնորհ իշխանությանը թվում, որ ԲՅՈւՋԵ ասածը Ժողովրդի հետ կապ չունի...
որովհետեւ դրանց թվում է, որ ԲՅՈւՋԵ-ի տերն ու տիրականը հենց իրենք են որ կան... 
որովհետեւ դրանց թվում է, երբ Հայաստանի քաղաքացիներն ասում են ,,Պետություն,,՝ հենց իրենց են պատկերացնում...
որովհետեւ, քանի-որ թերկրթված են, իրենց թվում է, թե ամենախելացին իրենք են որ կան...
որովհետեւ արդեն սեփականացրել են Հայաստանի գրեթե ամբողջ գույքն ու հարստությունները...
որովհետեւ առաջնորդվում են ,,Պանյատիներով,, ոչ թե Սահմանադրության եւ Օրենքի տառով եւ բառով...
որովհետեւ իրենց օրինազանցությունների հեղինակն էլ, վերահսկողն էլ, դարողն էլ՝ հենց իրենք են որ կան...
եւ այլն...
Այ, հենց սա կոչվում է ԿՈԼԼԱՊՍ

ԺԱՆԳՈՏ ԹԱՍԻԲ
Լավ...
Ասենք թե՝
զօր ու գիշեր աչք չեք փակել, ձեզ, հայրենասիրությամբ լցված, էս ու էն պատին եք տվել, զոհել եք ձեզ՝ զոհվել ու հառնել եք... 
միտք է որ բանեցրել եք՝ Նժդեհից ավելի Նժդեհ եք... 
եւ էլի շատ հզոր բաներ եք արել, բայց, համեստորեն, լռում եք...
ինքներդ ձեզ չխնայելով, այդ ամենն արել եք ,,հանուն ՀԱՅ ժողովրդի բարօրության, երջանկության եւ բարգավաճման,,... 
Հիմա...
Ասենք թե՝
էս մեր ժողովուրդը, ձեր իմացածի նման է՝ անխելք, ներեցեք, ոչխար է ու չի հասկանում, որ ի՜նչ հրեշտակային իշխանավորներ է ընտրել...
Ցավոք՝
երկիրն աղքատացել է... ժողովուրդը չի իմանում իրեն որ պատովը տա...
մի կերպ մսխում է իր պապերից ստացած հայրենասիրությունն ու հերոսական էությունը...
Դուք էլ, էս նեղ վիճակում, ձեր իսկ եփած փլավի ծախսերը փակելու համար, ժողովրդի էս գրպանից էն գրպանն եք մտնում՝ ասում եք,- երկիրն աղքատ է, ժողովուրդ, պիտի դիմանաս...
սթափության կոչ եք անում...
Ցավոք՝
Երկրի ու ժողովրդի աղքատանալուն հակառակ, դուք՝
մի հարստանալ եք հարստացել... մի էնպիսի տրտինգներ եք տալիս...

P.S.
Եթե ձեր մեջ գոնե մի խելացի մարդ լիներ, կասեր.
- ասենք թե, էս ամենը արեցիք եւ ժողովուրդ էլ ,,թարս խիյար է,, ու հավատաց, մի քանի տարի անց էլ ,,գույք պարտքի դիմացով,, հարցերը կոծկեցինք... բա հետո՞... տղերք, ի՞նչ ենք լափելու...
# 2 P.S
Ուշադիր լսեք, անշնորհքներ 
ա. քայքայված ՀԷՑ-ի հարցի լուծման հիմնական թշնամին հենց դուք եք..
բ. ձեր այդ ,,հանճարեղ,,՝ բյուջեից թալանածը փակելու անգրագետ լուծումը, մեռածին եւս անգամ սպանելու նման մի բան է...

Աշոտ Ադամյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more