Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Իսկ հիմա, լսելով ճարտարապետ Սաշուր Քալաշյանի այսօրվա հարցազրույցը, բացահայտ փաստերով ներկայացնում եմ՝
*Ծիծեռնակաբերդի 3 քանդած մույթերին շինարարներն արդեն իսկ հասցրել են անդառնալի վնաս և դրանք նախնական տեսքով վերականգնելն անհնար է։
*Համաձայն Սաշուր Քալաշյանի մույթերի ներքին քարերը փոխարինելու խնդիր չկա, այլ ամբողջ այս վերանորոգումն արվում է դրանց պահպանելու նպատակով, բայց ես պարզ ցույց եմ տալիս, որ քանդման ժամանակ դրանց հասցվել է անդառնալի վնասներ։
*Պարտադիր նայե՛ք տեսանյութը մինչև վերջ և առանց նայելու մեկնաբանություններ չգրեք։
*Սաշուր Քալաշյանի մասին ես շատ լավ նյութեր եմ կարդացել, բայց կարծում եմ տարիքն իրենն ասում է ու չեմ պատկերացնում, թե ինչու է այդպիսի վաստակ ունեցող մարդը համաձայնել այս գործարքի մեջ մտնելուն»։