▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչու է Ադրբեջանը հասել Սոմալիի մակարդակին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ադրբեջանական հասարակությունը բավական կտրուկ է արձագանքում հատկապես երկրում շրջանառվող ֆինանսական հոսքերի վերաբերյալ թեմաներին: Մասնավորապես, օրերս տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ ադրբեջանական գազի վաճառքից 1.5 միլիարդ դոլար է փոխանցվել Ադրբեջանի պետական նավթային ֆոնդին:

«Ադրբեջանական փողոցն» այդ լուրին արձագանքել է հետևյալ մեկնաբանություններով՝ «մեզ ի՞նչ այդ գումարներից, իշխանությունների գրպաններն են գնում, մինչև վաղն առավոտ այլևս չեն լինի այդ դոլարները»:

Կամ օրինակ՝ «եթե վերջին 5-10 տարիների ընթացքում Ադրբեջան մտած գումարները ծախսվեին տնտեսության զարգացման վրա, ապա մենք հիմա առնվազն Նորվեգիայի պես երկիր դարձած կլինեինք, բայց մենք ոչ թե Նորվեգիայի մակարդակին ենք հասել, այլ՝ Սոմալիի»:

Արմեն Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more