Երեկվանից կարդում եմ, որ Էրդողանն սպառնացել է Թուրքիայից արտաքսել 100000 հայի, որոնք, հավանաբար, Հայաստանից գնացել են Թուրքիա և աշխատում են։
Ինձ Էրդողանի ասածը հետաքրքիր չի, իսկ թե ինչու 100 000 հայ Հայաստանի տեղը նախընտրում է Թուրքիան, պետք է որ ամոթի զգացում առաջացներ այս օրերին թուրքերին դատափետող հայրենասերների մոտ։
Բայց դե Էրդողանի երեսին ամեն ինչն ասելը հեշտ է, քո երկրի կառավարիչներից խոսելը՝ վտանգավոր։