▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞ւ Աննա Հակոբյանը Տավուշի մարզպետարանում կրթվելու դասընթաց չի անում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ Աննա Հակոբյանը Տավուշի մարզպետարանում կրթվելու դասընթաց չի անում
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ 2025 թվականի դրությամբ որքա՞ն է Տավուշի մարզի բնակչությունը, այն որքա՞ն է եղել 2018 և 2024 թվականներին։ Մարզպետարանից պատասխանել են․ «Տավուշի մարզի բնակչության թիվը՝ 2018 թվականի դրությամբ՝ 139 533, 2024 թվականի դրությամբ՝ 143 364 և 2025 թվականի դրությամբ՝ 141 663»։
ՀՀ Վիճակագրական պետական կոմիտեի տվյալներով՝ Տավուշի մարզի բնակչությունը 2018-ին եղել է 123 500, 2024-ին 116 500, 2025-ին՝ 117 600։ Մարզպետը Տավուշի մարզի 2025 թվականի բնակչությունը իրականից 27 հազարով ավել է նշել, անհասկանալի է, թե նա որտեղից է վերցրել ուռճացած թվերը։ Մայիսի 7-ին Տավուշի մարզպետին մարզի բնակչության թվի մասին հարցրել եմ՝ ձեզ որտեղի՞ց են հայտնել այդ ուռճացած, իրականության հետ կապ չունեցող տվյալները։ Մարզպետարանից պատասխանել են․ «Հարցի հետ կապված Տավուշի մարզի բնակչության թիվը 2018թ., 2024թ. և 2025թ. դրությամբ ներկայացված տվյալները համապատասխանում են իրականությանը»: Փաստորեն, մարզպետը չի հայտնում, թե որտեղի՞ց են վերցրել կեղծ, ուռճացած տվյալները։ Աննա Հակոբյանը «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակներում ինչո՞ւ Տավուշի մարզպետարանում կրթվելու դասընթաց չի անցկացնում, մանավանդ, որ մարզպետ Հայկ Ղալումյանն ուրիշ մարդ չէ, իր և Նիկոլ Փաշինյանի ամուսնության քավորն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more