▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչն էր երիտասարդին դրդել սպանել նախկին կնոջն ու նրա եղբորը. ուշագրավ մանրամասներ

Armlur.am-ը գրում է. Երեկ Երևանի Կարապետյան փողոցում սպանվել էին քույր ու եղբայր Շավարշ, Շողիկ Արմենակյանները: Ավելի ուշ պարզվել էր, որ սպանությունը կատարել է Շողիկ Արմենակյանի ամուսինը՝ Հայկը, որը չի համակերպվել այն մտքի հետ, որ Շողիկը ցանկանում է բաժանվել իրենից: Կայքին հասած տեղեկություններով՝ Հայկ Հովհաննիսյանը և Շողիկ Արմենակյանն ամուսնացած են եղել: Հայկն ինչ-որ արարքի համար ազատազրկման է դատապարտված եղել: Իսկ այն փաստը, որ Հայկը դատապարտված է եղել, մշտապես կաշկանդել է Շողիկ Արմենակյանի ընտանիքին: Այսինքն՝ Շողիկի ընտանիքը չի ցանկացել, որ իրենց 29-ամյա աղջիկը շարունակի իր համատեղ կյանքը հանցագործի հետ: Արդյունքում, Շողիկն ու Հայկը մշտապես խոսակցություններ են ունեցել միմյանց հետ, ինչի ընթացքում Շողիկն ասել է, որ ցանկանում է բաժանվել Հայկից: Կայքին հասած տեղեկություններով՝ այդ իրողության հետ չի համակերպվել Հայկը և մշտապես տարաձայնություններ է ունեցել Արմենակյանների ընտանիքի հետ: Եվ, ահա, երեկ Հայկը, ըստ էության, հերթական անգամ այդ թեմայի շուրջ խոսելու համար գնացել է Արմենակյանների տուն և պահանջել է իրեն թույլ տալ, որ խոսի Շողիկ Արմենակյանի հետ, սակայն Շողիկի հայրն ու եղբայրը նրան թույլ չեն տվել, ինչի արդյունքում Հայկ Հովհաննիսյանը դանակահարել է Շողիկի եղբորն ու հորը և կարողացել է հասնել Շողիկին: Հանցագործը դաժանաբար սպանել է նաև Շողիկ Արմենակյանին և փախուստի դիմել: Շողիկ Արմենակյանը մահացել է հենց իր հայրական տանը, եղբայրը՝ 26-ամյա Շավարշը, «Արմենիա» բժշկական կենտրոնում, իսկ հայրը՝ Համլետ Արմենակյանը, գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Շողիկ Արմենակյանն աշխատում էր մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկում, իսկ Շավարշը՝ ավտոտեխսպասարկման կետում: Դեպքի պահին ընտանիքի մայրն աշխատանքի է եղել: Հարևանների խոսքով՝ Արմենակյանների ընտանիքը համեստ, կիրթ ընտանիք էր, ու ցավալի է, որ երկու երիտասարդ երեխաները այս բախտին արժանացան: 


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կարդացեք նաև՝ Քույր և եղբայր Արմենակյանների սպանության մեջ կասկածվողը ինքնասպան է եղել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more