▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչն է եղել ԱԱԾ աշխատակցի ինքնասպանության պատճառը .նոր մանրամասներ

Փաստինֆո-ն գրում է.

Կայքի տեղեկություններով՝ պետական պահպանության ծառայության կրտսեր տեսուչ Խաչատուր Ղահրամանյանի՝ ինքնասպանություն գործելու ժամանակ տանն է եղել նաեւ նրա մայրը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 1980 թվականին ծնված Խ.Ղահրամանյանի դիակը հայտնաբերվել է 2016 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, բնակարանում՝՝ պարանով կախված հյուրասենյակի բնակարանի մեկ այլ սենյակ տանող դռնից։

Կայքի տեղեկություններով՝ Ղահրամանյանը ձմերուկ է խնդրել մորից ու վերջինս գնացել է խոհանոց ձմերուկ կտրելու։ Վերադառնալով՝ մայրը տեսել է, որ հյուրասենյակի դուռը փակ է եւ որդին չի արձագանքել թակոցներին ու իր ձայնին։ Կոտրել է դռան ապակին ու ներս մտել՝ հայտնաբերելով որդուն կախված։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more