▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի՞ց կամ ումի՞ց ենք պաշտպանում երեխաներին

Այսօր երեխաների պաշտպանության օրն է։ Սիրուն-սիրուն հագցնում ենք երեխաներին, տանում ենք զբոսանքի (եթե տանում ենք), կենդանաբանական այգին արդեն աշխատում է, պաղպաղակ, հյութ, ջերմ բառեր, պաչիկներ և այլն։

Ֆեյսբուքում՝ պուպուշ նկարներ, լայքեր, սրտիկներ, ջանուլիկ-մանուլիկներ։ Դա էլ է լավ։
Բայց մի հարց ինձ շատ է հետաքրքրում. ինչի՞ց կամ ումի՞ց ենք պաշտպանում երեխաներին՝ սովի՞ց, ցրտի՞ց, կյանքի դժվարությունների՞ց, չարի՞ց, բարո՞ւց, թե՞ ինչ-որ ուրիշ մի երևույթից։ Հետո մի բան էլ՝ ո՞ւմ երեխաներին ենք պաշտպանում՝ մե՞ր, թե՞ համայն մարդկության։

Միքայել Յալանուզյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more