▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի՞ց հետ չի կանգնելու Ծառուկյանը, իսկ իրեն ո՞վ է խանգարում, որ հետ կանգնի. Ալեն Սիմոնյան

Ինչի՞ց հետ չի կանգնելու Գագիկ Ծառուկյանը, իսկ իրեն ո՞վ է խանգարում պայքարել. Թող քրեական գործը շարունակվի, իսկ եթե քաղաքական առումով ճիշտ է համարում պայքարելը, թող պայքարի: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը`անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությանը, թե այս անգամ մինչև վերջ է գնալու: 

«Քրեական գործը թող շարունակվի, ինքը քաղաքական առումով եթե գտնում է, որ ճիշտ է՝ պայքարի, թող պայքարի, դա իր խնդիրն է: Կրկնում եմ՝ քրեական գործերը հարուցվել են շատ ավելի շուտ, քան Ծառուկյանը այգում, նույն այգում, որտեղ հանդիպումներ էր ունենում, հայտարարություններ է արել իշխանության 100 տոկոս փոփոխության հետ կապված: Ժամանակագրությունը չի կարելի կեղծել, դրանք թվեր են, որոնք ակնհայտ են: Այն փաստաթուղթը, որ երեկ շրջանառության մեջ է հայտնվել, դա, իմ ունեցած տեղեկություններով, գտնվել է շատ ավելի շուտ և մեկ այլ քրեական գործի շրջանակներում է այն ի հայտ եկել, այլ ոչ պարոն Ծառուկյանի հետ կապ ունեցող գործի»,- նշեց Սիմոնյանը:

Կարդացեք նաև՝ 

Ծառուկյանը հանդիպել է պարոն Վանեցյանի հետ նույն այգում՝ բազմաթիվ անգամ․ Ալեն Սիմոնյան

Կարդացեք նաև՝ Բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների հասնող վնասի պատճառման դեպքեր

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more