▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի մասին են զրուցել Ռուբեն Հայրապետյանն ու Շահեն Հարությունյանը

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը  ավանդույթ է դարձրել և հավաքականի մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպմանը ներկայացել էր «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ շապիկով:

Հայաստան-Դանիա հանդիպման մեկնարկից առաջ, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Շանթ Հարությունյանի որդի Շահենին հորդորել է չկրկնել նախորդ՝ Հայաստան - Պորտուգալիա խաղի ժամանակ կատարածն ու չներխուժել խաղադաշտ՝ զգուշացնելով, որ այդ դեպքում Հայաստանի ազգային հավաքականը կարող է ընկնել «սեւ ցուցակի մեջ»: 

Հիշեցնենք, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպմանը վազել էր դեպի խաղադաշտ  և իր խոսքով «ընդամենը ցանկացել է օգտվել առիթից, որ Հայաստանում է ֆուտբոլային աստղ Ռոնալդուն, և բարձրաձայնել իր կարծիքը, որ հայրը քաղբանտարկյալ է»։

Լուսանկարները՝ news.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more