▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինձ զանգել են, ասել՝ Նիկոլը նախկիններին ասել է՝ ստորագրություններդ տվեցիք՝ բոլորիդ կալանավորելու եմ»

«2 օր առաջ Ֆրանսիայից ինձ մարդ էր զանգել, ասաց՝ ես ինֆորմացիա ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը զանգել ա նախկին ղեկավարներին և ասել՝ հանկարծ ստորագրություններդ տվեցիք իմպիչմենթի գործընթացում՝ բոլորիդ կալանավորելու եմ: Ես էլ ասացի, որ չեմ հավատում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով իմպիչմենթի գործընթացում վարչապետի իր թեկնածությանը՝ Մարուքյանը նշեց, որ մտածում էր, թե ընդդիմադիր խմբակցությունները ստորագրությունները կտան, պրոցեսը կսկսվի:

«Հիմա ես Ֆրանսիայի զանգած տղայինն հավատա՞մ, թե՞ չհավատամ: Այդ ստորագրությունները ինչո՞ւ չտվեցին, վախենում են իշխանությունը փոխվի՞, կարող ա՞ այս իշխանության հետ գործարքի մեջ են: Ասել էի, որ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի թամադայությամբ է ՀՀ-ի բոլոր հանձնումներն ու զիջումները տեղի ունեցել: Բա եթե ամեն այսպիսի իրավիճակում նենց մի բան են անում, որ իշխանությունը մնա, էլ ի՞նչ ասեմ»,- նշել է Մարուքյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more