Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․
«Ինձ վրա զենքով և կացինով հարձակման քրեական գործի տեսանյութը մոնտաժել են՝ հեռացնելով հանցակազմը, որպեսզի գործում հանցակազմ չլինի։
Այս իշխանությունը ամեն հնարավոր կեղտոտ միջոցն է կիրառում, որպեսզի շինծու քրեական գործեր հարուցի իմ նկատմամբ, իմ հանրային գործունեության համար, իսկ իրենց կողմից իրականացված բոլոր հարձակումների քրեական գործերը ծածկադմփոց են անում, որպեսզի ոչ ոք պատասխանատվություն չկրի։
2024թ. փետրվարի 20-ին Երևան քաղաքից գողացել էին քաղաքի որակյալ տոմետները։ Այդ գողությունը ես բացահայտել էի և լայվով հանրայնացրել, որի ընթացքում ինձ վրա կացինով և զենքով հարձակում էին գործել։
Դեպքի առթիվ հարուցվել էր թիվ 44-0220-24 քրեական վարույթ։
Հարցաքննության ընթացքում պարզեցի, որ իմ 14:09 րոպե տևողությամբ լայվը մոնտաժել էին՝ հեռացնելով բոլոր հանցակազմ պարունակող դրվագները՝ կացինով հարձակման հատվածը, զենքի կիրառման պահը և այլ մանրամասներ։ Տեսանյութի տևողությունը դարձել էր 9 րոպե, այսինքն՝ 5 րոպե հանցակազմ պարունակող հատվածները հեռացրել էին, որպեսզի նյութի ուսումնասիրման ընթացքում հանցակազմ չլինի, և քրեական գործը կարճեն։
Դեպքից որոշ ժամանակ անց պարզեցի, որ Երևան քաղաքի որակյալ տոմատները, որոնք գողացել էին և դատարկել մասնավոր սեփական տարածքում, պատկանում էին անձի, ով այդ տարածքը՝ 4,288 քմ մակերեսով, ձեռք էր բերել ընդամենը 28,950 դրամով։
Այստեղից ամեն ինչ պարզ է դառնում, որ այդ մարդիկ իշխանության հետ լավ կապեր ունեն, որ կարողանում են կացինով և զենքով հարձակվել, գռոշներով տարածքներ ձեռք բերել, Երևանի որակյալ տոմատները գողանալ, քրեական վարույթի տեսանյութը մոնտաժել, և այդ ամենի համար որևէ պատասխանատվություն չկրեն։
Մոտ մեկ ամիս է, ինչ 44-0220-24 քրեական վարույթը ավարտվել է։ Բնականաբար, այն զենքը, որով ինձ սպառնացել էին, չհայտնաբերվեց, և որևէ մեկը պատասխանատվության չկրեց։ Քաղաքի որակյալ տոմատները ևս չվերադարձվեցին։
Դեպքի առթիվ դիմում էի գրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ տեղեկացնելով, որ քրեական գործը ծածկադմփոց են անում և տեսանյութը մոնտաժել են։ Իմ դիմումի հիման վրա ստացել եմ դատախազ Տիգրան Մուրադյանի որոշումը, որով իմ՝ որպես տուժողի, բողոքը մերժվել էր՝ «անհիմն լինելու» պատճառաբանությամբ։
Երկրում արդարադատություն չկա։ Իշխանությունը կիրառում է բոլոր մեթոդները՝ իր կեղտոտ օրակարգը սպասարկելու համար՝ շինծու քրեական գործեր հարուցելով, իսկ հանցակազմը ապացուցող նյութերը մոնտաժում են, որպեսզի իրենց որդեգրած քաղաքականությանը համահունչ պնդեն՝ «ՏԵՆՑ ԲԱՆ ՉԿԱ, ԴԱ ԼԿՏԻ ՍՈՒՏԱ»։
Հստակ, անհերքելի փաստերով հիմնավորում եմ, որ այս իշխանությունը իմ նկատմամբ քաղաքական ճնշում է իրականացնում՝ շինծու քրեական գործեր հարուցելով, դիցուք՝ մինչև մահափորձ»։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝