Armlur.am-ը գրում է. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, ինչի հետևանքով տուժել է 16 ուղևոր: Կայքը «Զինվորական կենտրոնական հոսպիտալ»-ի պետի հետ զրույցում տեղեկացել է, որ այս պահին այնտեղ են գտնվում 13 զինծառայող, որոնցից 4-ին տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից: Այս պահի դրությամբ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վիրավոր զինծառայողներ չկան:
Հիշեցնենք, որ ժամը 09։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ դեռևս անհայտ պայմաններում Sadko մակնիշի ՊՆ 8699 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել էր:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում