▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ վիճակում են գտնվում Էրեբունիում գրոհի հետևանքով վիրավորվածները

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուլիսի 17-ին սկսված զինված միջադեպի արդյունքում  հոսպիտալացվել է 6 տուժած։  Այսօր առավոտյան նրանցից մեկը դուրս է գրվել։  

Այս պահի դրությամբ վերակենդանացման բաժանմունքներում են գտնվում հրազենային վնասվածք ստացած երկու տուժածներ («Էրեբունի» ԲԿ և ՊՆ կենտրոնական զինվորական հոսպտալ)։ Նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր` դրական շարժընթացով։  Երկուսին էլ վիրահատել են։

Մեկ այլ տուժածի մոտ ախտորոշվել է սրտային անբավարություն։ «Սուրբ գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ստացած անհրաժեշտ բուժօգնության արդյունքում այժմ վիճակը բավարար է։  

Այս պահի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում  5 տուժած, որից 2-ը` «Էրեբունի» ԲԿ-ում, 1-ը` «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում,  1-ը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում և ևս 1-ը` ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում։

Եվս երեք տուժած անհրաժեշտ բժշկական օգնություն է ստացել ամբուլատոր պայմաններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more