▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ պատվերներ էիր տալիս անցանկալի գործիչների, փաստաբանների դեմ. Ստյոպա Սաֆարյանը՝ Արմեն Գևորգյանին

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էխ, Արմեն Գևորգյան, էխ.

Հիշում ես՝ զանգում էիք Կառավարման ակադեմիա ու ասում էդ ընդդիմադիրին լսարան չթողեք /ինձ/ ու աշխատանքային պայմանագիրս ավարտված համարվեց:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Զանգում ու պարտադրում էիք ՍՊԱԾ երջանկահիշատակ ղեկավար Սերգեյ Բալասանյանին, որ ինձ հանի քաղաքականությունից ու դիսերտացիաս իր սեղանին դնելուց ուղիղ մեկ շաբաթ անց խեղճը նորից իր ասպիրանտի աշխատանքային պայմանագիրը ավարտված համարեց:

 

 

 

 

 

 

 

Ինչքան լրատվամիջոցների ու լրագրողների ես վերահսկել, սև ցուցակներ տվել հեռուստաընկերություններին, թե ում չհրավիրեն:

Ինչ պատվերներ էիր տալիս անցանկալի գործիչների, փաստաբանների դեմ (ինչպես Հ1-ի տխրահռչակ Արթուր Գրիգորյանին՝ քրոջս դեմ պատրաստածը):
Կմտածեիք, որ այստեղ կմթնացնեք: Ես վստահ էի»:

Կարդացեք նաև՝ Մարտի 1-ի գործով այսօր ՀՔԾ-ում հարցաքննվել է նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more