Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 14-ին՝ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նվիրված Երևանի մի շարք վարչական շրջաններում կանցկացվեն թեմատիկ միջոցառումներ.
1. Ավան վարչական շրջանում ժամը 12:00 Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից հատվածում տեղի կունենա համերգային մաս՝ ազգագրական համույթների ելույթներով:
2. Դավթաշեն վարչական շրջանում ժամը 12:00 Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում տեղի կունենա օրհնված խաղողի հյուրասիրություն և տոնին նվիրված միջոցառում:
3. Կենտրոն վարչական շրջանում ժամը 17:30 Սբ. Զորավոր եկեղեցու բակում կանցկացվի տոնական միջոցառում՝ համեմված երգի ու պարի համույթների ելույթներով:
4. Նոր Նորք վարչական շրջանում Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տոնական պատարագից հետո կանցկացվի օրվա խորհրդի հետ կապված միջոցառում, կավճանկարչության մրցույթ:
5. Շենգավիթ վարչական շրջանում 11:00-13:30 Նորագավիթի Սբ. Գևորգ, ինչպես նաև Ներքին Չարբախի Սբ. Խաչ եկեղեցիների բակում պատարագից հետո տեղի կունենա համերգային ծրագիր, օրհնված խաղողի հյուրասիրություն և տոնին նվիրված ցուցահանդես:
Ժամը 13:00-ից սկսած նաև Շենգավիթ վարչական շրջանի այգիներում և պուրակներում տարազով աղջիկները կհյուրասիրեն անցորդներին օրհնված խաղող:
6. Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում ժամը 11:00-14:00 կանցկացվի տոնին համահունչ տոնական մեծ միջոցառում՝ օրհնված խաղողի հյուրասիրությամբ և տոնական համերգով:
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջ