▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ լավ գիտելիքներ են տվել, այլ հարց է, թե ինչքան եմ վերցրել. Շահեն Հարությունյան

Panorama.am-ը գրում է. Դիմորդներն ավելի գիտակ ու կազմակերպված են դարձել, շատ բան է փոխվել: Այսօր «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկից հետո կայքի հետ զրույցում ասաց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քննական կենտրոնի ղեկավար Անահիտ Մելքոնյանը:

Մինչ քննության մեկնարկը զրուցեցինք նաև դիմորդների հետ, ովքեր ընդհանուր առմամբ Շտեմարանից բողոքներ չունեին:

Քննություն հանձնողների շարքում էր նաև անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը, ով ցանկանում է ընդունվել Երևանի Պետական Համալսարանի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի՝ «Միջազգային հարաբերություններ» կամ «Քաղաքագիտություն» բաժիններից մեկը. «Շատ ուրախ կլինեմ, որ ընդունվեմ, ամբողջ տարի միայն պարապել եմ՝ դպրոց, լրացուցիչ պարապմունքներ, տնային աշխատանքներ: Հուսամ կընդունվեմ իմ ընտրած բաժիններից մեկը, ըստ էության տարբերություն չկա՝ թե որը, կարևորը կրթություն ստանամ իմ ընտրած բնագավառում: Ինձ լավ գիտելիքներ են տվել, այլ հարց է, թե ես ինչքան եմ վերցրել: Դա էլ կերևա քննությունները հանձնելուց հետո»:

Շանթը դեռ պետք է հանձնի «Անգլերեն լեզու» և «Հայոց պատմություն» առարկաներից միասնական քննություն:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more