▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ լամպեր եք օգտագործում տանը.Մասնագետները՝ վտանգների մասին

«Էկոնոմ լամպերն ի տարբերություն  շիկացման լամպերի՝  մոտ 5 անգամ ավելի քիչ էներգիա են օգտագործում (լուսադիոդայինը՝ 10 անգամ ավելի քիչ), ունեն շահագործման շատ ավելի  երկար ժամանակ: Զարգացող և զարգացած երկրներն արդեն հրաժարվել են շիկացած լամպերի կիրառությունից, որովհետև դրանք 90 տոկոս ջերմություն են տալիս, մնացածով էլ լույս: Օրինակ Ռուսաստանում էլ է արգելված, բայց խանութներում վաճառվում է ոչ թե լույս, այլ ջերմություն տալու պատճառաբանությամբ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ նախագահ Հովհաննես Կարապետյանը:

«Կոնկրետ ես փոխել եմ իմ բնակարանի բոլոր շիկացման լամպերը լուսադիոդային ջահերով, քանի որ մեր թաղամասում էլեկտրաէներգիայի ճիշտ մատակարարման խնդիր կա:

Մենք չենք ստանում նախատեսված 220 վոլտը»,-նշեց «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ նախագահ, բնապահպան  Սիլվա Ադամյանը:

Հովհաննես Կարապետյանը հավելեց, որ պետք է ուշադրություն դարձնել լամպերի և պատուհանների փոշուն, քանի որ դրանք  լուսատվությունը կարող են նվազեցնել 25-30 տոկոսով:

Իսկ, թե ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել լամպեր գնելիս՝ տեսանյութում

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more