▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կնշանակի Պերմյակովին Հայաստանի արդարադատությանը հանձնելու պահանջի մերժումը

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքը բնաջնջած Պերմյակովին Հայաստանի արդարադատությանը հանձնելու պահանջի մերժումը, փաստորեն, կնշանակի, որ Հայաստանի տարածքում գերակա իրավական ուժ ունի Ռուսաստանի սահմանադրությունը: Ըստ էության, այնպես է ստացվում, որ Հայաստանի տարածքում ցանկացած հանցագործություն կատարած Ռուսաստանի քաղաքացին կարող է խուսափել ՀՀ օրենքներով նախատեսված պատասխանատվությունից, եթե հասցնի իրեն գցել ռուս սահմանապահների ձեռքը կամ Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմակայանի օբյեկտներից որևէ մեկը՝ ռուս հրամանատարներն իրավունք չունեն իրենց համաքաղաքացիներին հանձնել այլ երկրների իրավապահներին: Առավել ևս, եթե այդ այլ երկրի իրավապահներն ամենևին էլ ջանք չեն գործադրում իրենց պետության տարածքում իրենց համաքաղաքացիների դաժան սպանությունը կատարած հանցագործին պատասխանատվության կանչել սեփական օրենսդրության դրույթներին համապատասխան: Ենթադրություններ են արվում, որ հայ իրավապահներն հենց իրենք են հանձնել Պերմյակովին ռուս զինվորականներին՝ միջպետական հարաբերություններում ինչ-ինչ գլխացավանքներից ազատվելու համար: Իրականում՝ հարցի այսպիսի լուծումն առաջիկայում երկկողմ հարաբերությունների համատեքստում մեծագույն գլխացավանքն է դառնալու :

Արման Մելիքյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more