▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ կապ ունի Քիմ Քարդաշյանը Ռուսաստանի տնտեսության հետ

Ռուսական առաջին հեռուստաալիքի շոումեն Ուրգանդը Ռուսաստանի տնտեսության վիճակը համեմատել է Քիմ Քարդաշյանի մերկ լուսանկարի հետ, որտեղ ամերիկահայ հեռուստաաստղը պատկերված է թիկունքից:

Ինչու Ուրգանդը համեմատության համար ընտրել է Քիմի հետույքը, երբ այդ երկրի շոուբիզնեսի բազում ներկայացուցիչներ ունեն իրենց երկրի տնտեսության վիճակը բնութագրող շատ ավելի ցայտուն նստատեղեր: Թե՞ հույս են փայփայում, որ որքան էլ ճգնաժամային, այնուամենայնիվ, դեռ Ռուսաստանը չի կորցրել ներդրումային գրավչությունը:

Ահա թե ինչու է Ուրգանդը հմայվել Քիմի մարմնի այդ մասով: Բայց, որքան էլ գրավիչ, կփրկի՞ արդյոք Քարդաշյանը Ռուսաստանի տնտեսությունը:

Հ.Գ, միգուցե ԲՀԿ-ն է՞լ ինչ-որ ձևով իր փետրվարյան համաժողովին գոնե մի քիչ հմայք հաղորդելու համար դիմի Քիմի օգնությանը:

Հայկ Համբարձումյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more