▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կապ ունի ծիրանի ծառից կախված գնդապետը Թևոսիկի եղբոր սպանության գործի հետ.168.am

 

168.am-ը գրում է.Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունը:

Այսօր դատարանում հարցաքննվեցին գործով երկու վկաներ: Նրանցից մեկը ճանաչում էր Մովսես Ներսիսյանին (Մոսոյին): Ըստ վկայի՝ կարճ ժամանակ է շփվել Մովսես Ներսիսյանի հետ, նրա հետ ունեցել է գործնական հարաբարերություններ, կատարվածի մասին իմացել է հեռուստատեսությունից:

Մյուս վկան էլ սպանված Արթուր Սաֆարյանի հարևանությամբ էր բնակվել: Կինը նշեց, որ ինքը ոչինչ չի տեսել. «Ես ուղղակի կրակոցի ձայն եմ լսել և վերջ»: Ինքը հարցրել է, թե ինչ է պատահել, ասել են, որ «Արթուրին կրակել են»:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ ցանկանում է փակագծեր բացել: Նա նշեց, որ արդեն 9 ամիս է՝ ընթանում է այս գործով դատավարությունը, քննիչը դատակոչի ցանկում ներառել է 87 վկա, ովքեր գալիս են, ասում՝ ոչ տեսել ենք, ոչ լսել ենք: Նա նշեց, որ այդ ամիսների ընթացքում լսվել է մոտավորապես վկաների կեսը: «Երևի մի 9 ամիս էլ վկաներին կլսենք, հետո գալիս է իրեղեն ապացույցների փուլը, մի 6 ամիս էլ իրեղեն ապացույցների փուլը կլինի»,- ասաց ամբաստանյալը՝ նշելով, որ արհեստական ձգձգումների նպատակը դատական պրոցեսը երկարացնելն է:

Իսրայել Սարգսյանն ասաց, որ կան շատ կարևոր վկաներ, որոնցից մեկն, ըստ նրա, տաքսու վարորդն է եղել. «Ինձ իբր աէրոպորտից բերել է այստեղ: Ինքը այստեղ չի երևում, չգիտեմ՝ ինչու, չկա, ո՞ւմ ենք սպասում, ինչի՞ համար ենք սպասում, չեմ հասկանում»:

Նրա խոսքով՝ վկաների ցանկում է նաև Էդգար Միքայելյանը, ով իրեն հարազատ մարդ է եղել, պաշտպանության նախարարության սպա՝ գնդապետ. «Ինքը եղել է և´ հոգեպես, և´ ֆիզիկապես շատ ամուր տղա, և ինչ-որ անհասկանալի հանգամանքներում իրեն գտնում են իրենց տան բակում՝ կախված ծիրանի ծառի վրայից: Չեմ հասկանում՝ ինչու, ում է սա պետք: Մինչև հիմա ոչ ոք չի կարողանում ասի, թե ինչի համար այդ մարդը կախվեց: Ինքը ոչ մի անձնական խնդիրներ չի ունեցել ոչ մեկի հետ:

Միակ խնդիրը, որ եղել է, իմ կարծիքով, այս դատական պրոցեսի պահով է եղել, որովհետև իրեն ձերբակալել էին ազգային անվտանգության աշխատողները, պահել էին ԿԳԲ-ի մեկուսարանում զուտ մի բանի համար, որ ես իրեն զանգել եմ և իրենից ինչ-որ բան եմ հարցրել: Եվ ին՞չ եմ հարցրել. հարցրել եմ, թե տվյալ՝ Զովունի գյուղի կողքը գտնվող դաշտում՝ այդ կոլոդեցը ինչ ձևի կոլոդեց է և որ այդ կոլոդեցում մարդ գցեմ ի՞նչ կլինի: Բնական է՝ այդպիսի խոսակցություն մեր մեջ չի եղել: Կգա այդ ժամանակը, բոլորը կհասկանան, թե մեր մեջ ինչ խոսակցություն է եղել:

Եվ քննիչը իրեն սպիտել է, ասել է, որ դու այդ ցուցմունքը պիտի տաս, որ Իսոն զանգել է քեզ ու ասել է՝ այդ կոլոդեցի մեջ որ մարդ գցեմ, ինչ կլինի: Բնական է՝ ճնշում է գործադրվել, և Էդգարը, բնական է, չի ընդունել այդ ճնշումը և դատախազին բողոք է գրել, որ այսպիսի ճնշում է կատարվում իմ հանդեպ և ստիպում են, որ ես այդ ձևի ցուցմունք տամ, քանի որ դա գոյություն չունի: Եվ այդ խոսակցության ժամանակ դաժե քննիչը հեռախոսը վերցրել է, ինչ-որ համար է ցույց տվել Էդգարին, և ասել է՝ Էդգար տես, սա առաջինի համարն է, եթե դու հիմա այդ ձևի ցուցմունք տաս, ես հենց հիմա քո մոտ կզանգեմ առաջինին և կասեմ, որ դու Իսոյի վրա տենց ցուցմունք ես տվել, քեզ կազատենք, կգնաս տուն: Ու այդպիսի տարբեր բաներ շատ են եղել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more