Armlur.am-ը գրում է.
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում այսօր «կարանտին» է հայտարարված. հիվանդներին այցելության եկած հարազատներին ներս չեն թողնում, իսկ ներսում էլ բոլորը շրջում են պաշտպանիչ դիմակներով: Բժշկական կենտրոնում այժմ պառկած է սուր-շնչառական վարակներ ունեցող 19 հիվանդ, որոնց մոտ ախտորոշվել է թոքաբորբ. նրանցից 3-ին միացված է արհեստական շնչառություն:
Armlur.am-ի հետ զրույցում վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը ներկայացրեց հիվանդների ընդհանուր վիճակն ու հիվանդության առաջին նախանշանները:
Մարմնի ջերմաստիճանի բարձրացում, հազ, քթերից լորձային արտադրություն. ահա H1N1 վիրուսի առաջին նախանշանները: Առկայության դեպքում պետք է դիմել բժշկի, հեռու մնալ մարդկանցից, կրել պաշտպանիչ դիմակներ: Համընդհանուր խուճապի և մահվան այսքան դեպքերից հետո էլ առողջապահության նախարարությունը շարունակում է հայտարարել, թե համաճարակ չկա և պետք չէ խուճապի մատնվել, սակայն փաստերն այլ բան են վկայում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում