▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ հարցեր է այսօր Ստեփանակերտում քննարկել Արցախի նախագահը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ

Բակո Սահակյանը դեկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի եւ նրա գլխավորած` ՀՀ կառավարության պատվիրակության անդամների հետ: Քննարկվել է հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Մայր Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ այն համարելով Արցախի Հանրապետության զարգացման ու զորացման կարեւորագույն հիմքերից մեկը եւ հավելելով, որ այսուհետ էլ կարվի հնարավորը տնտեսական համագործակցության զարգացման ու ընդլայնման ուղղությամբ: Հանդիպմանը մասնակցում էին պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more