«Ինձ համար անընդունելի է, երբ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ»,- այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Կարելի ա այդ ամենն իրականացնել, նաև թույլ տալ, որ ինքը լինի ազատության մեջ, առավել ևս, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցույց է տվել, որ հանգիստ, համարձակ եկել, ներկայացել է, երբ անհրաժեշտ է եղել»: