Գաղտնիք չէ, որ հագուստի սիրած գույնը բացահայտում է մարդու բնավորության որոշ գծեր: Իսկ ի՞նչ կարող է մարդու մասին պատմել նրա ավտոմեքենան: Ծնունդով ամերիկացի հոգեբան Լ. Լեյսմանը ենթադրում է, որ, ելնելով ավտոմեքենայի գույնից, կարելի է եզրակացություններ անել մարդու բնավորության մասին:

Կարմիր ավտոմեքենայի սեփականատերը ձգտում է ուշադրության կենտրոնում լինել, բռնկուն է, ագրեսիվ, եռանդուն կյանք է վարում:

Շագանակագույն ավտոմեքենա է ընտրում զգույշ, զուսպ, պահպանողական և գուցե ինքնամփոփ մարդը:

Եթե տեսնում եք սպիտակ ավտոմեքենա, ուրեմն ղեկին իշխող, պեդանտ, ավելորդ անհանգստության հակված անձնավորություն է:

Երկնագույն ավտոմեքենան պատկանում է ամաչկոտ, պահպանողական անձնավորությանը:

Ունեք կանաչ ավտոմեքենա՞, ուրեմն Դուք, ամենայն հավանականությամբ, նրբազգաց, ինտելիգենտ մարդ եք, ակումբային կյանքի կողմնակից:

Պողպատը բոլոր առումներով ինքնավստահության գույնն է:

Սևն էլիտայի գույնն է: Դուք ինքնավստահ եք, լուրջ և կյանքի մեծ փորձ ունեք:
Աղբյուր`BlogNews


