Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. հայտնի են դարձել առաջին տեղեկությունները. Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Ըստ ադրբեջանական կողմի՝ քննարկվել են խաղաղության օրակարգի հիմնական հարցերը՝ սահմանների սահմանազատում, խաղաղության համաձայնագրի նախաստորագրում։ Միաժամանակ նշվել է «Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման» մասին (Երևանի կողմից դեռևս պաշտոնական դիրքորոշում չկա)։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ համաձայնություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել ինչպես աշխատանքային խմբերի մակարդակով, այնպես էլ ավելի բարձր քաղաքական մակարդակով։
***
ԱԳՆ-ի հաղորդագրությունը Աբու Դաբիում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի հանդիպման արդյունքների վերաբերյալ․ «2025 թ. հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը հանդիպել են Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ:
Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը:
Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ:
Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները:
Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը երախտագիտություն են հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին ջերմ հյուրընկալության և երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար»:
Դիտեք նաև՝
***