▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ էին փնտրում գրքերի, լաբորատոր սարքերի մեջ.Թալիշցի ուսուցչուհին մանրամասներ է պատմում

«Ամեն ինչ քանդված է...քանդված է ոչ միայն ռմբակոծության հետևանքով, այլև մարդկային ձեռքով: Ի՞նչ էին փնտրում գրքերի, լաբորատոր սարքերի մեջ, ինչո՞ւ էր ավերված գրադարանը…»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թալիշ գյուղի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռոզա Խաչատրյանն, ով  օրերս է վերադարձել հայրենի գյուղից:

Նրա խոսքով՝ հիմա գյուղում բացի զինվորականներից  ոչ ոք չկա.

«Թալիշցիներն անորոշության մեջ են: Ոչ ոք չգիտի, թե ի՞նչ է անելու, ո՞րն է իր վաղվա օրը: Երբ խոսում ես աշխատանքի մասին՝ ասում են, թե գուցե աշխատանք չլինի, բայց հող կտանք՝ կմշակեք: Ո՞վ է այսօր միայն հող մշակելով պահում իր ընտանիքը, երեխային կրթության տալիս., իհարկե՝ ոչ ոք»,-նկատեց Ռոզա Խաչատրյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more