▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ է խնդրել բուժօգնությունից հրաժարված «Միայնակ գայլը» փոխանցել ընտանիքի անդամներին

«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը` «Միայնակ գայլը հրաժարվել է բժշկական օգնություն ստանալ: Այս մասին այսօր` օգոստոսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա պաշտպան Արայիկ Պապիկյանը:  «Նա ասաց, որ դա շատ փոքր վնասվածք է իր համար: Ոտքի փափուկ հյուսվածքների վնասվածք ունի»:

Փաստաբանը նշեց նաև, որ Արայիկ  Խանդոյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել, պայմանավորվածություն կա, որ համապատասխան քննչական գործողություններ կատարվեն այսօր: Արայիկ Խանդոյանը փաստաբանին միայն մի բան է խնդրել. «Երբ Արայիկին հարցրի` ինչ փոխանցեմ հարազատներիդ, ասաց` խնդրում եմ փոխացիր, որ ես շատ եմ սիրում իմ հայ ժողովրդին եւ հայրենիքը»:

Արայիկ Պապիկյանի խոսքով՝ ողջ բուժանձնակազմն ու հսկող ոստիկանները Խանդոյանի հիվանդասենյակ էին մտել` կենդանի հերոսի ձեռքը սեղմելու և իրենց երախտիքը հայտնելու համար:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը ՊՊԾ գնդում հրազենային վնասվածք էր ստացել, սակայն գունդը չէր լքել և  մինչ «Սասնա ծռեր» խմբավորման հանձնվելը մնացել էր ընկերների հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more