|
«Հրապարակ»-ը գրում է. «Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում երեկ տեղի է ունեցել քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի՝ Ռուստամ Ստեփանյանի գործով հերթական դատական նիստը։ Հաջորդ դատական նիստում՝ հունիսի 10-ին, դատարանը կհրապարակի վերդիկտը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերգեյ Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով Ռ. Ստեփանյանը մի խումբ անձանց՝ Ա. Կուրեղյանի, Հ. Սահակյանի և Սու. Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի ձեռք բերված հրազենով կազմակերպել և ղեկավարել է հանցակիցների գործողությունները, որոնց անմիջական մասնակցությամբ 2024թ. հունիսի 11-ին, ժամը 23:15-ի սահմաններում սպանել են Ս. Գրիգորյանին: Քննությամբ պարզվել է, որ «Չաղ Ռուստամ» անվամբ հայտնի Ռ. Ստեփանյանի և «Ֆազ» անվամբ հայտնի Ս. Գրիգորյանի միջեւ, անձնական հարցի կապակցությամբ, դեռևս 2018-ից ձեւավորված են եղել թշնամական հարաբերություններ: Իրավիճակն առավել լարվել է 2020թ. դեկտեմբերին, որի պատճառը եղել է Ռ. Ստեփանյանի մտերիմ անձի ինստագրամյան էջից սեռական բնույթի հայհոյանքների տեսքով մեկնաբանություններ գրելը Ս․ Գրիգորյանի և վերջինիս մտերմուհու վերաբերյալ»: |
Ի՞նչ է սպասվում Չաղ Ռուստամին
info@asekose.am/095519696
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


