Բա դուք եկել էիք, որ թալանածը հավաքեիք, ժողովրդին տայի՞ք, թե՞ պարգևավճար ստանայիք. Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Խոսում եք ծրարով փող բաժանելու մասին, եթե դա նախկինում արատավոր երևույթ էր, ապա հիմա ինչո՞ւ եք դուք նույնն անում ուղղակի պետական բյուջեից։ Ինչ վերաբերում է Միքայել Մինասյանից ծրարով փող վերցնելուն, ապա մինչև այս պահը միակ արձանագրված դեպքը, երբ Մինասյանը որևէ մեկին ծրարով գումար է տվել, դա, ցավոք, Դուք եք»,– հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց.
«Սա ներդրում է երկրում աղքատությունը վերացնելուն ուղղությամբ… Ու, ընդհանրապես, այդ ինչ եք դուրս տալիս` ի՞նչ է նշանակում, թե ապացուցված դեպք կա, որ Միշիկը ինձ ծրարով գումար է տվել…Միշիկն էլ է գլուխը պատով տվել, ասողն էլ է պատով տվել»։


