Ի՞նչ է կատարվում Վաշինգտոնում․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
«Հաշվի առնելով հակամարտությունների երկարատև պատմությունը և այն, որ սա իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ չէ, կլինե՞ն հետևանքներ, եթե ինչ-որ պահի կողմերից մեկը քայլ կատարի հետ»,- դիմելով ԱՄՆ առաջնորդին՝ հարցրեց լրագրողը։ Թրամփն ասաց․ «Չեմ կարծում՝ դա տեղի կունենա։ Ես ասել եմ՝ փոքրիկ խնդիրներ միշտ էլ լինում են, մեծերը լուծված են։ Եթե խնդիր լինի, կզանգեն ինձ, կշտկեմ»։
Թրամփը, Փաշինյանն ու Ալիևը ստորագրեցին «Թրամփի երթուղին» ստեղծելու մասին փաստաթուղթը
ՀՀ–ն, ԱՄՆ–ն և Ադրբեջանը ստորագրեցին համատեղ հռչակագիրը երեք օրինակով։
***
Հասել ենք կարևոր հանգրվանի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Անցյալում ունեցած պատմությունից ավելի լավ պատմություն կրելու հիմքեր ենք դնում։ Այս բեկումանյին առաջընթացը հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփ ներգրավվածության»,- իր ելույթում ասաց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ճանապարհ կհարթի հակամարտությանը վերջ դնելու համար ու կբացի նոր դարաշրջան։
***
«Այս համաձայնագրով խաղաղության ենք հասնում։ Հայաստանն ու Ադրբեջանը հանձն են առնում հավերժ դադարեցնել ցանկացած կռիվ, հարգել միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Լուծել ենք մի կարևոր հարց, հռչակագրով նախատեսվում է այն, ինչ իրենք են անվանել, ինձ համար մեծ պատիվ է, ես չեմ խնդրել․ Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության ու բարեկեցության, որը հատուկ տարանցիկ տարածք է, որը թույլ կտա Ադրբեջանին լիարժեք հասանելիություն ստանալ Նախիջևանին՝ լիովին հարգելով ՀՀ ինքնիշխանությունը»,– հավելեց ԱՄՆ նախագահը։ «ՀՀ-ն նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, որը կարող է մինչև 99 տարի ժամկետով երկարաձգել»,- նշեց Թրամփը։ *** |
Սպիտակ տանն ընթացող` Թրամփ-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպման ժամանակ լրագրողը հարց ուղղեց Փաշինյանին` Ղարաբաղի հայերին հնարավորություն կտրվի՞ վերադառնալու: Նիկոլ Փաշինյանը սակայն արհամարհեց հարցը և փոխարենն առաջարկեց Թրամփին առաջադրել Խաղաղության նոբելյան մրցանակի: |
«35 տարի է՝ իրենք կռվել են, իսկ հիմա ընկերներ են ու ընկերներ են լինելու երկար ժամանակ»,- Սպիտակ տանը, եռակողմ հանդիպման ժամանակ, ելույթն այսպես սկսեց ԱՄՆ առաջնորդը։ «Մեծագույն պատիվ է բոլորին ողջունելու Սպիտակ տանը՝ այս պատմական գագաթնաժողովին։ Սիրում եմ, երբ լավ մարդիկ հավաքվում են մի տեղ։ Նրանք եկել են՝ ստորագրելու պատմական նշանակության հռչակագիրը, մեծագույն կարևորության փաստաթուղթ, որը երկար ժամանակ պատրատվեց»,- հավելեց Թրամփը։
***
Թրամփը հայտարարել է, որ Սյունիքով անխափան կապ է հաստատվելու Ադրբեջանի հիմնական հատվածի ու Նախիջևանի հետ
Թրամփը երթուղին «միջանցք» է անվանել և ասել, որ այն կրելու է իր անունը
Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությոինները հերքում էին միջանցքի մասին բոլոր լուրերը և բացառում դրա գոյությունը։
***
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անտեսեց հալածված հայ քրիստոնյաների մասին հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ «Նախագահ Թրամփ, ուղերձ ունե՞ք հալածված հայ քրիստոնյաների համար», - հարցրել է Սպիտակ տան առջև հավաքված լրագրողներից մեկը։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է «շնորհակալություն» և մտել ներս։ Նա անտեսել է նույն հարցը նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ |
Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վաշինգթոնում տեղի է ունենում զրո վերջնարդյունքով մղձավանջի միջանկյալ արարը: Մղձավանջը, սակայն, չի ավարտվում: *** |
Ավարտվել է Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հանդիպումը
Հանդիպմանը, ի թիվս այլ թեմաների, քննարկվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման, Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» գործըթացի վերաբերյալ հարցեր:
Հանդիպման արդյունքներով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում:
***
Թրամփն ասել է, որ շատ վստահ է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կհասնեն խաղաղության։ Երբ Ալիևին դիմավորելու ժամանակ նրան հարցրել են, թե վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կհաստատվի երկարատև խաղաղություն, նա պատասխանել է. «Շուտով։ Ես բացարձակապես վստահ եմ»։ |
***
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գործնականում, Վաշինգթոնում կերտվում է ոչ թե խաղաղությունը կամ հայ-ադրբեջանական կարգավորումը, այլ թերևս 2026 թվականի խորհրդարանի ընտրությունը, կամ պարզապես` խորհրդարանի ընտրությունը»։ |
***
Մեկնարկում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նախատեսված է երկկողմ փաստաթղթի ստորագրում։ Այդ հանդիպումից հետո Թրամփն ընդունելու է Իլհամ Ալիևին, Ադրբեջանի նախագահի հետ նույնպես Սպիտակ տանը փաստաթուղթ է ստորագրվելու: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, «ԱՄՆ-ն կստորագրի երկկողմ համաձայնագրեր՝ տնտեսական հնարավորություններ հետապնդելու համար, որ լիովին բացահայտի Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը»։ Եռակողմ փաստաթղթի ստորագրումը կեսգիշերին է։ «Սա կլինի պատմական օր»,- գրել էր Թրամփը։ |
Ուղիղ միացումները՝ Նյուզ․am-ի և Առաջին ալիքի
***
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ական «նախարարական» խունտայի ներկայացուցիչները, խաղաղության լոզունգներով կրկին ասպարեզ իջան, որպեսզի փափուկ բարձ դնեն ու նոր դամոկլյան սուր կախեն Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին:
Հանուն խաղաղության՝ իշխանափոխություն արին:
Չեղավ խաղաղություն:
Հանուն խաղաղության՝ 5000-ից ավելի երիտասարդ կյանքեր զոհեցին ու Արցախի մեծ մասը հանձնեցին: Չեղավ խաղաղություն:
Հանուն խաղաղության՝ ՀՀ որոշ տարածքներ թողեցին օկուպացիայի տակ:
Չեղավ խաղաղություն:
Հանուն խաղաղության՝ ամբողջ Արցախը նվիրեցին թշնամուն:
Չեղավ խաղաղություն:
Հանուն խաղաղության՝ ՀՀ տարածքներից հողեր ու ռազմավարական բարձունքներ տալով ՝ «սահմանազատում» սկսեցին: Չեղավ խաղաղություն:
Հանուն խաղաղության Բաքվի բանտերում ապօրինի գերության ուղարկեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Չեղավ խաղաղություն:
Հանուն խաղաղության՝ ձերբակալել և կալանավորել են բազմաթիվ ընդդիմադիր գործիչների:
Չեղավ խաղաղություն:
Հանուն խաղաղության՝ Սյունիքով անցնող ճանապարհները ծառայեցվելու են թուրանական աշխարհի շահերին, իսկ արցախյան հարցը և արցախահայերի վերադարձի իրավունքը վերջնականապես թաղելու են ԵԱՀԿ ՄԽ-ից հրաժարվելով:
Խաղաղություն չի լինելու:
Հանուն խաղաղության՝ փոխելու են սահմանադրությունը՝ հայ ժողովրդին դարձնելով անդեմ, անինքնասեր ու անհայրենիք զանգված:
Խաղաղությունը միևնույն է չի գալու:
Փոխարենը՝ որոշ ժամանակ հետո լինելու է մասշտաբային բախում Հարավային Կովկասում:
Ամենաշատը ես եմ ցանկանում խաղաղություն: Կարող էի որևէ գրառում չանել, որովհետև մինչ այժմ բազմիցս զգուշացրել ենք նախապես և ցավոք իրականություն է դարձել: Իրականություն է դարձել ոչ թե, որ խելացի ենք, այլ, որ գործող կառավարիչներն են շատ ապազգային ու դավադիր:
Մի՛ խաբեք մեր միամիտ ու խաղաղասեր ժողովրդին: Հերիք է խաբելով նրա լավագույն զավակների նվիրումն ու հազարամյա հայրենիքը ծառայեցնեք ձեր ապազգային իշխանության տխրահռչակ գոյությանը:
Հ.Գ.
Ոչ մի տարբերություն չկա ԱՄՆ հարգարժան նախագահ Դոնալդ Թրամփի և երջանկահիշատակ նախագահ Վուդրո Վիլսոնի գլոբալ առաքելությունների միջև: Նրանց ցանկությունները հայ ժողովրդի հանդեպ կարծում եմ անկեղծ ու բարի էին: Ուզում եմ հավատալ, որ բարի են նաև այսօր, բայց...
Երևի հասկանում եք ինչ եմ ասում»:
***
Լրագրող Գալուստ Նանյանն իր բլոգում գրում է․
Ժամեր հետո հրավառություն կսկսեն, թմբուկներ կծեծվեն, և ծիգրովկա կանայք կիջնեն փողոց՝ դեմքերին լայն ժպիտներ, ձեռքերով պաստառներ՝ «Խաղաղություն է» գրությամբ։
Բայց այդ նույն պահին, այդ նույն «խաղաղության» ստվերում, հայ ընտանիքներում և ընկերական սեղանների շուրջ նորից կբոցավառվի հին, երբեք չլռող բանավեճը․
- «Նիկոլը ճիշտ էր»
- «Սերժը սխալ»
- «Մինչև 2018-ը լավ էր»
- «Ոչ, մինչև 2018-ը կոռուպցիա էր»…
Արդյունքում՝ մենք շարունակում ենք մնալ բաժանված, պատառ առ պատառ, իրար դեմ ուղղված։ Մենք այլևս չենք խոսում որպես մի ազգ։ Մենք քննարկում չենք ունենում՝ մենք բզկտվում ենք։ Եվ մինչ մենք ինքներս մեզ ենք կեղեքում, մեր գլխավերևում թելեր քաշողներն ավելի հանգիստ ու վստահ են դառնում։
Միջանցքը՝ խաղաղությա՞ն, թե վերահսկողության ճանապարհ
Ռազմական ներկայություն
Տարածքում, որտեղ այսօր քննարկվում է այսպես կոչված միջանցքի բացումը, դեռ գործում է ռուսական ռազմաբազա։ Այսինքն՝ ոչ մի ինքնիշխան որոշում դեռ կայացված չէ, իսկ վերահսկողության իրական պատկերը մշուշոտ է։
Հայաստանի շահերի բացակայություն
Որպես անկախ պետություն՝ մենք ոչ տնտեսական, ոչ ռազմավարական շահ չենք ստանում այս նախագծից։ Ավելի շուտ, վերածվում ենք անվճար մատակարարման գոտու՝ մարմնավաճառի, որին հիշում են միայն այն ժամանակ, երբ ինչ–որ բան պետք է անցկացնել։
Երկաթուղու պատրանքը
Երբ խոսում են «միջանցքի տնտեսական օգուտներից», հաճախ հիշատակվում է երկաթուղու վերագործարկումը։ Բայց արդյո՞ք գիտենք՝ ով է այսօր կառավարում մեր երկաթուղին։ Այս հարցի պատասխանը շատերին կարող է սթափեցնել, և այդ մասին շուտով կխոսվի՝ լրագրողական նյութի տեսքով։
Ինչի՞ մասին են լռում
Միջանցքը ներկայացվում է որպես «խաղաղության ուղի», բայց այն խաղաղության համար չէ։ Դա վերահսկողության ուղի է՝ կառուցված ոչ թե մեր շահերի, այլ օտար ուժերի հաշվարկների հիման վրա։ Եթե այս ճանապարհը կյանքի կոչվի, այն կարող է դառնալ ոչ թե կամուրջ, այլ ելքի դուռ՝ մեր ինքնիշխանությունից։
Եզրակացություն
Խաղաղությունը չի կարող կառուցվել այնպիսի պայմանների հիման վրա, որոնք մեզ օտարում են մեր իսկ հողից։
Խաղաղությունը չի կարող լինել փշալարերով միջանցք։
Խաղաղությունը սկսվում է արժանապատվությունից։ Իսկ արժանապատվությունը՝ ինքնիշխանությունից։
***
Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե կյանքի կոչվեց Զանգեզուրի միջանցք գաղափարը, ապա․ *** |
Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «CNN-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին հայտնել է, որ Կովկասում տարանցիկ երթուղի կզարգացնեն և այն կկոչվի Թրամփի անունով: *** |
«Արցախ Միություն» ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արցախ Միությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Վաշինգթոնում այսօր կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգի և դրանում ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկված Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի իրավունքների բացարձակ անտեսման ու ոտնահարման առթիվ: |